Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Համախմբում». Ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների քաղաքականության

«Համախմբում». Ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների քաղաքականության
26.07.2016 | 23:49

«Համախմբում» կուսակցության վարչության նիստում եղել է մեկ հարց՝ «Սասնա ծռեր» խմբի շուրջ և երկրում ստեղծված իրավիճակը: Կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «Համախմբում»-ը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ բացառել խնդրի լուծման ուժային տարբերակը, անհապաղ լուծել «Սասնա ծռերի» անդամների սննդի, բուժօգնության խնդիրները, ինչը էապես կլիցքաթափի լարվածությունը հասարակության մեջ, թույլ չտալ հասարակության և ոստիկանության միջև թշնամանքի զարգացման միտումներ՝ ապահովելով խաղաղ ցույցերի և երթերի լիակատար անվտանգությունը, որպես բարի կամքի դրսևորում՝ կարճելով ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարարների դեմ հարուցված քրեական գործերը, ջանքեր գործադրել՝ նպատակ ունենալով գտնել հանրության համար ընդունելի և խաղաղ հանգուցալուծում։ Կուսակցությունն արձանագրում է, որ ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների վարած քաղաքականության:

«Ակնհայտ է, որ հանրային լայն պահանջ կա երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: «Համախմբում»-ը կոչ է անում կուսակիցներին և համակիրներին «ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն՝ մասնակցելով բոլոր տիպի խաղաղ հավաքներին ու միջոցառումներին»:

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ